ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նոր ուժի կիրառումը կբերի նոր ավերածություններ

Նոր ուժի կիրառումը կբերի նոր ավերածություններ
13.05.2014 | 00:49

«Կա մադրիդյան փաստաթուղթ, որը կողմերն ընդունել են որպես հիմք բանակցությունների համար, այլ ոչ թե ընդունել են բոլոր այն սկզբունքները, որոնք այնտեղ նշված են»,- երեկ խորհրդարանում, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ հավելելով, որ հիմնախնդրում առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ է համապատասխան մոտեցում բոլոր կողմերից։
Նշելով, որ Ադրբեջանը ցանկանում է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, փոխնախարարը դա պատճառաբանել է այն հանգամանքով, որ ձևաչափը ստանձնել է «զսպաշապիկի» դեր, մասնագիտացված է և լավ գիտի հակամարտության նախապատմությունը։ «Ձևաչափում ընդգրկված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ պետություններ՝ Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ։ Բոլորի հայտարարություններում հստակ ասվում է մեկ բան՝ խաղաղ կարգավորում։ Ադրբեջանին հասցեագրված հայտարարություններից մեկում ասվում է, որ նոր ուժի կիրառումը կբերի նոր ավերածություններ։ Հետևաբար այդ ձևաչափն ունի երկու առաքելություն։ Նախ՝ նպաստել, որ կողմերը կարողանան հասնել փոխզիջումային համաձայնության, և երկրորդ՝ թույլ չտալ, որ այս փխրուն զինադադարը, որի 20-ամյակն է, ընդհատվի և վերածվի ռազմական գործողությունների»,- ասել է Շավարշ Քոչարյանը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ